ԱՄՆ-ն այլևս չի օգտագործի ԶՈՒ-ն հեռավոր վայրերում ժողովրդավարության հաստատման համար. Թրամփ

09:54 • 22.08.17

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն այլևս չի օգտագործի ամերիկյան զինված ուժերն այլ երկրներում ժողովրդավարության հաստատման համար: Նախագահի ելույթի տեսաձայնագրությունը հասանելի է Պենտագոնի կայքում:


«Մենք այլևս չենք օգտագործի ամերիկյան զինված ուժերը հեռավոր վայրերում ժողովրդավարության հաստատման համար, և այլևս չենք փորձի վերականգնել մյուս երկրները մեր նմանությամբ»,- ասել է նա Վաշինգտոնի մոտակայքում գտնվող Ֆորտ-Մայեր ռազմաբազայում ունեցած ելույթի ժամանակ:


Ամերիկացի նախագահի խոսքով՝ ԱՄՆ-ն կհետապնդի ընդհանուր շահեր և նպատակներ իր գործընկերների հետ՝ առանց նրանց կենսակերպը փոխելու փորձերի։