ԱՄՆ-ում մեքենան վրաերթի է ենթարկել արևի խավարմանը հետևող մարդկանց

10:48 • 22.08.17

Ամերիկյան Կենտուկի նահանգում մեքենան մխրճվել է արևի խավարմանը հետևող մարդկանց բազմության մեջ, այս մասին հայտնում է WRDW-ը՝ հղում անելով տեղի ոստիկանության տարածած հայտարարությանը։

Հայդեն քաղաքի 38-ամյա բնակչուհի Ալիսա Նոբլը կորցրել է մեքենայի կառավարումը և բախվել է սյանը: Միջադեպի հետևանքով տուժած կանանցից մեկը մահացել է, իսկ մյուսին և Նոբլին հիվանդանոց են հասցրել ուղղաթիռով: 

Արևի խավարումը երևացել է ԱՄՆ-ի շուրջ 14 նահանգում։