ԱՄՆ-ում դատավորը ստիպված է եղել ինքնապաշտպանության դիմել ու կրակել իր վրա հարձակված տղամարդու վրա

12:08 • 22.08.17

Լուսանկարում՝ դատավորն ու աֆրոամերիկացի Նաթանիել Ռիչմոնդը

 

ԱՄՆ Օհայո նահանգում դատավորը ստիպված է եղել դիմել ինքնապաշտպանության ու կրակել նրա վրա հարձակված տղամարդուն, այս մասին գրում է The Washington Post պարբերականը: 

Դեպքը տեղի է ունեցել Սթյուբենվիլ քաղաքում՝ դատարանի շենքի դիմաց, երբ դատավոր Ջոսեֆ Բրազիզն ուղևորվում էր աշխատանքի:

Դատավորի ուղղությամբ կրակոց է արձակվել, որին հետևել է Բրազիզի արձակած պատասխան կրակը, նրան նաև օգնության է հասել տեղում աշխատող ոստիկանը: Արդյունքում հանցագործը սպանվել է:

Բրազիզը վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց:

Հանցագործի ինքնությունը ճշտվել է, նա աֆրոամերիկացի Նաթանիել Ռիչմոնդն է, ով ավելի վաղ խնդիրներ է ունեցել օրենքի հետ:

Հայտնի է, որ նրա գործերից մի քանիսը քննել է Բրազիզը, սակայն հստակ չէ, թե ինչն է դրդել տղամարդուն հարձակվել դատավորի վրա:

Լրատվամիջոցներին հայտնի է դարձել, որ հանցագործին սպանած դատավորը փորձառու որսորդ է ու մարզիկ: