Չեչնիայում տղամարդը ծեծի է ենթարկել դստերը և սափրել նրա գլուխը՝ իմանալով աղջկա ամուսնանալու որոշման մասին
Չեչնիայում տղամարդը ծեծի է ենթարկել 17-ամյա դստերը, այնուհետ սափրել նրա գլուխը՝ իմանալով, որ աղջիկը պատրաստվում է ամուսնանալ: Այս մասին հայտնում է Չեչնիայի դատախազության կայքը:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ աղջիկը եկել է հոր մոտ և պատմել, որ ինքը դրական պատասխան է տվել իր սիրեցյալի ամուսնության առաջարկին: Սակայն տղամարդը կտրականապես դեմ է եղել այդ հարսանիքին և այդ կերպ արտահայտել իր անհամաձայնությունը:
Բարեկամները դիմել են իրավապահ մարմիններին, ինչից հետո քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 156-րդ հոդվածով («Անչափահասի դաստիարակության հարցում պարտականությունների ոչ պատշաճ իրականացում՝ ուղեկցված դաժան վերաբերմունքով»):
Նշվում է, որ մեղադրական ակտն արդեն հաստատվել է, նյութերն ուղարկվել են դատարան:










