Էմանուել Մակրոնը 3 ամսում մոտ 26.000 եվրո է ծախսել դիմահարդարի ծառայությունների համար. Closer

15:29 • 24.08.17

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում անցկացրած 3 ամիսների ընթացքում շուրջ 26.000 եվրո է ծախսել դիմահարդարի ծառայությունների համար, գրում է Closer ամսագիրը: 

Լրագրողներն ուսումնասիրել և հայտնաբերել են դիմահարդարման ծառայությունների համար վճարված 10.000 և 16.000 եվրոյի երկու չեք:

Հայտնի է նաև, որ Ֆրանսիայի նախագահի դիմահարդարմամբ զբաղվող Նատաշա Մ. անունով մասնագետն աշխատել է նրա հետ նախընտրական քարոզարշավի ընթացքում և ապահովված կլինի աշխատանքով առաջիկա 5 տարում:

Անցյալ տարի պարզ էր դարձել, որ Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդի վարսահարդարն աշխատել է ամսական 9895 եվրո՝ սկսած 2012թ.-ից: Այն ժամանակ նախկին նախագահը հակազդել էր չափից շատ ծախսերի մասին պնդումներին ու հայտարարել, որ կրճատել է նախագահական պալատի ծախսերը: