Հունաստանում գրադարաններ են ստեղծում փախստականների համար

19:21 • 24.08.17

Հունաստանում մի քանի գրադարաններ են բացվել հարկադիր տեղահանության ենթարկված մարդկանց համար:

Ինչպես հայտնում է Euromag-ը, ծրագրի նպատակը ընթերցանության միջոցով փախստականներին հոգսերից կտրելն ու նոր գիտելիքներ տալն է: Երկրում հայտնված տասնյակ հազարավոր փախստականների համար գրադարաններ ստեղծելու միտքն արարգությամբ տարածվել է Հունաստանով մեկ:

Աթենքում ստեղծված շարժական գրադարանում ավելի քան 1000 անգլերեն, հունարեն, ֆրանսերեն, արաբերեն, քրդերեն և պարսկերեն ստեղծագործություն է ընդգրկվել: Գրքերը տրամադրել են հենց Հունաստանի բնակիչները, ինչպես նաև դրանք ուղարկվել են Բելգիայից, Անգլիայից և Լիբանանից: 

Շուրջ 150 գիրք ուղարկվել է Աֆղանստանից, իսկ որոշ մասը գնվել է նվիրատվությունների շնորհիվ: