«Մարտն ավարտվելու է ձեր հողերում». ԻՊ-ը տեսահոլովակ է հրապարակել, որում 10-ամյա տղան սպառնում է Թրամփին (լուսանկարներ)

15:04 • 24.08.17

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը նոր քարոզչական տեսանյութ է հրապարակել, որում 10-ամյա տղան սպառնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, գրում է The Daily Mail-ը:


Տեսանյութում երեխան, ում հայրը, ինչպես նշվում է, ամերիկացի զինվոր է, ով կռվել է Իրաքում, հայտնում է ԱՄՆ նախագահին, որ «մարտն ավարտվելու է ձեր հողերում»:


Տղան Թրամփին անվանում է «հրեաների խամաճիկ»:


Հաղորդվում է, որ տեսանյութը նկարահանվել է Սիրիայի Ռաքքա քաղաքում:


Տեղեկությունների համաձայն՝ տղան, ում անունը Յուսուֆ է, Սիրիա է տեղափոխվել երկու տարի առաջ՝ իր մոր հետ:


Տեսանյութում նա պատմում է ԻՊ-ի դեմ պարբերական օդային հարվածների մասին և նշում, որ պայքարը տեղափոխվելու է Արևմուտք:

 

ISIS has released a new propaganda video which purports to show the 10-year-old son of an American soldier threatening Donald Trump

In the sick footage the child, whose father is said to have fought in Iraq, tells the US President the battle will 'end in your lands'

The boy also calls Mr Trump a 'puppet of the Jews' in the clip, said to have been filmed in Raqqa, Syria