Ստամբուլում դատախազության դիմաց փոխհրաձգություն է տեղի ունեցել, կա զոհ (տեսանյութ)
Ստամբուլի «Անադոլու» դատախազության դիմաց փոխհրաձգություն է տեղի ունեցել, մահացել է մեկ մարդ, երկուսը վիրավորվել են։ Տուժածներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գրում է թուրքական IHA գործակալությունը:
Դատախազության շենքի դիմաց լյուքս դասի մեքենայից երեք տղամարդ կրակ են բացել բակում կանգնածների ուղղությամբ, այնուհետ փախուստի դիմել:
Նրանց ինքնությունը պարզելու համար իրավապահ մարմինները հատուկ քննություն են սկսել, որի ընթացքում կօգտագործվեն նաև անվտանգության տեսախցիկների ֆիքսած կադրերը:










