Մահ Մոնբլանում. տեղաշարժվող սառցադաշտը 20 տարի անց բացահայտել է ողբերգությունը
Մոնբլանի սառցադաշտերից մեկում լեռնագնացը երեք մարդու մարմնի մնացորդներ է հայտնաբերել: BBC-ի հաղորդմամբ՝ խոսքը ավելի քան 20 տարի առաջ անհետացած լեռնագնացների մասին է:
«Սառցադաշտը մշտապես տեղաշարժվում է, և մենք կարող ենք ասել, որ մահը վրա է հասել 1995-ին», - հայտնում է տարածաշրջանի փրկարարական խմբի ներկայացուցիչը:
Ալպյան լեռնագագաթի իտալական կողմում մարմինները հայտնաբերել է ֆրանսիացի լեռնագնացը և հայտնել իտալական ոստիկանությանը: Մարմնի մնացորդների կողքին նա նաև դրամապանակ է հայտնաբերել՝ գերմանական անձնագրով, որը 1995-ին տրվել է 23-ամյա տղամարդուն:
Մոնբլանի լեռնազանգվածում 11 գագաթ կա, որոնցից բոլորի բարձրությունը գերազանցում է 4000 մետրը:










