Ռոտերդամում ահաբեկչական վտանգի պատճառով ռոք համերգ է չեղարկվել (լուսանկարներ)

09:44 • 24.08.17

Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում ահաբեկչական վտանգի պատճառով չեղարկվել է Allah-Las ռոք խմբի համերգը, այս մասին գրում է բրիտանական Reuters գործակալությունը: 

Ռոտերդամի քաղաքապետ Ահմեդ Աբութալեբը հայտնել է, որ համերգասրահից ոչ հեռու իրավապահ մարմինները, հետևելով իսպանական ոստիկանության զգուշացմանը, հայտնաբերել են իսպանական պետհամարանիշերով բեռնատար մեքենա, որը բեռնված է եղել գազի բալոններով:

Մեքենայի վարորդն այժմ հարցաքննվում է:

Քաղաքապետը հաստատել է, որ համերգը չեղյալ է հայտարարվել հենց ահաբեկչական վտանգի պատճառով և որ իրենք զգուշացում են ստացել Իսպանիայի ոստիկանությունից: Աբութալեբը, սակայն, չի մանրամասնել, թե հատկապես ինչ տեղեկություն են իրենց փոխանցել իսպանացի իրավապահները:

Համերգային սրահը, որը նախատեսված է մոտ 1000 հանդիսատեսի համար, շրջափակված է ոստիկանության կողմից: