Ռուսաստանում ամառային ձյուն է տեղացել (լուսանկարներ, տեսանյութ)

19:29 • 24.08.17

Ռուսաստանի Նորիլսկ քաղաքում օգոստոսի 24-ին ձյուն է տեղացել: Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, քաղաքի բնակիչները ձյան տեղումների լուսանկարներ ու տեսանյութեր են հրապարակում սոցցանցերում:

Հիդրոմետկենտրոնի տվյալներով Նորիլսկում այս գիշեր գրանցվել 2 աստիճան ջերմություն՝ ըստ Ցելսիուսի, իսկ ցերեկը՝ +6 աստիճան:

Հիշեցնենք, որ ամռան ընթացքում առաջին դեպքը չէ, որ ձյուն է տեղում Նորիլսկում: Քաղաքի բնակիչները ձյան ականատեսն են դարձել նաև հուլիսին: