Տեխասում տարերային աղետի ռեժիմ է հայտարարված
ԱՄՆ Տեխաս նահանգի նահանգապետ Գրեգ Էբոթը տարերային աղետի ռեժիմ է հայտարարել նահանգի 30 շրջանների համար՝ Տեխասին մոտեցող «Հարվի» ցիկլոնի հետ կապված, այս մասին տեղեկանում ենք նահանգապետի պաշտոնական կայքէջից:
Ազգային օդերևութաբանական ծառայության և Փոթորիկներին հետևող ազգային կենտրոնի հաղորդած տվյալների համաձայն՝ ցիկլոնը կուժեղանա առաջիկա օրերին: Սպասվում է ջրհեղեղ, ավերիչ քամի և փոթորիկ:
Նահանգապետը նշել է, որ տարերային աղետի մասին պաշտոնական հաղորդագրությունը թույլ կտա պատկան մարմիններին կենտրոնացնել անհրաժեշտ ռեսուրսներն արհավիրքից պաշտպանվելու համար:










