ՌԴ օդուժը 90 000 ավիահարված և 28 000 մարտական թռիչք է իրականացրել Սիրիայում
ՌԴ ռազմատիեզերական ուժերը Սիրիայում անցկացված ռազմարշավի ընթացքում, ընդհանուր առմամբ, 90 000 ավիահարված են իրականացրել ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության ղեկավար գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյը:
«Ռազմարշավի մեկնարկից ի վեր Ռազմատիեզերական ուժերի ավիացիան ավելի քան 28 000 մարտական թռիչք և մոտ 90 000 ավիահարված է իրականացրել», - ասել է Ռուդսկոյը:
Գեներալն ընդգծել է, որ ռուսական ավիախմբի գործողությունների արդյունքում զգալի վնաս է հասցվել ահաբեկիչների ենթակառուցվածքներին և կառավարման համակարգին: Ահաբեկիչները զրկվել են նավթամթերքի անօրինական վաճառքից ստացվող ֆինանսավորումից:
Նրա խոսքով՝ ահաբեկիչների առավել կարևոր օբյեկտները խոցելու համար թևավոր հրթիռներ են օգտագործվում: Նա հավելել է, որ սիրիացի հրամանատարներին մեծ աջակցություն են ցույց տալիս նաև ռուս ռազմական խորհրդատուները:










