«Դոմոդեդովոյում» թռիչքի պատրաստվող օդանավը «կպել է» թռիչքուղուն

19:57 • 25.08.17

Airbus A319 օդանավը խցանվել է մոսկովյան «Դոմոդեդովո» օդանավակայանի թռիչքուղու ձյութի մեջ:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ օդանավը պատրաստվելիս է եղել դեպի Բեռլին չվերթի իրականացմանը: Արդյունքում` ինքնաթիռը երկու ժամ ստիպված են եղել դուրս բերել ձյութից քարշակների օգնությամբ: Նշվում է, որ խնդիր է առաջացրել նաև թռիչքուղու տվյալ հատվածի կորությունը:

Միջադեպի առթիվ պաշտոնական մեկնաբանություն չի ստացվել: