Դոնորության կանոնները խախտած հոլանդացին 102 երեխայի հայր է դարձել
Հոլանդացի դոնորը, ում անունը չի նշվում գաղտնիության նպատակով, 102 երեխայի հայր է դարձել, երբ խախտել է կանոններն ու սպերմ հանձնել 11 հիվանդանոցում:
Ինչպես հաղորդում է Life.ru-ն՝ վկայակոչելով բրիտանական աղբյուրը, տղամարդը մտադրություն չի ունեցել մեծ թվով ժառանգներ ունենալ: Նրա խոսքով՝ ինքը պարզապես ցանկացել է երջանկացել հնարավորինս շատ կանանց և իրեն օգտակար զգալ:
Նիդերլանդներում հետաքննություն է սկսվել արհեստական բեղմնավորման մասին տվյալների ստուգումներից հետո, և Առողջապահության նախարարությունը պարզել է, որ հիվանդանոցներում չի բավականացնում դոնորների վերահսկմամբ զգաղվող մասնագետների քանակը:
Ավելին, սա առաջին դեպքը չէ: Նախորդ դեպքում տղամարդուն հաջողվել է հայտնաբերել, երբ նա միայն երկրորդ հիվանդանոցն էր այցելել:










