Հարավային Օսիան երկու օրով փակել է Վրաստանի հետ սահմանը

15:57 • 25.08.17

Հարավային Օսիան երկու օրով փակել է Վրաստանի հետ սահմանը: Այդ մասին հայտնել է մասամբ ճանաչված հանրապետության նախագահի մամուլի ծառայությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Շաբաթ Հարավային Օսիան կնշի Ռուսաստանի կողմից երկրի ինքնիշխանության ճանաչման իններորդ տարեդարձը: Ցխինվալում և շրջաններում կանցկացվեն տոնական միջոցառումներ:


«Հարավային Օսիայի պետանվտանգության կոմիտեի նախագահ Միխայիլ Շաբանովն իր հերթին (նախագահի մոտ խորհրդակցությանը) պատմել է այսօրվանից մինչև օգոստոսի 27-ի առավոտ Վրաստանի հետ պետական սահմանին պարզեցված անցակետերի փակման մասին»,- ասված է Հարավային Օսիայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունում: