Նախնական տվյալներով` Կրասնոդարում ՃՏՊ-ի զոհերի անվանացանկում հայկական 2 ազգանուն կա

15:12 • 25.08.17

Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից ստացված նախնական տվյալների համաձայն՝ Կուբանում այսօր տեղի ունեցած վթարի զոհերի թվում ազգությամբ երկու հայ կա: Նրանց քաղաքացիությունը ճշտվում է։


Նշենք, որ Life.ru-ն հրապարակել է ՌԴ Կրասնոդարի երկրամասում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհերի նախնական անվանացանկը, որտեղ հայկական 2 ազգանուն կա: 17 զոհերի անվանացանկում կա Բուգուդյան Ս., Բուգուդյան Ա. ազգանունը:


Հիշեցնենք, որ պատահարը տեղի է ունեցել օգոստոսի 25-ին՝ տեղի ժամանակով ժամը 8:20-ին, Կրասնոդարի երկրամասի Տեմրյուկի շրջանում: Փոխադրամիջոցում եղել են «Таманьнефтегаз» ընկերության բանվորները: Ավտոբուսը կամրջի վրայից ընկել է ջուրը: Նախնական տեղեկություններով՝ ավտոբուսում եղել է 50 մարդ, 17 մարդ մահացել է, փրկվել է 33 հոգի, որոնցից 32-ը հոսպիտալացվել են:


Որպես վթարի պատճառի վարկածներ են դիտարկվում վարորդի կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը կամ արգելակների անսարքությունը: