Համացանցում է հայտնվել Կիևի զորահանդեսի՝ թռչնի թռիչքի բարձրությունից արված տեսանյութը (տեսանյութ)

11:57 • 25.08.17

Ուկրաինայի ռազմական հեռուստաընկերության YouTube-յան էջում հրապարակվել է նախօրեին Կիևում տեղի ունեցած ռազմական շքերթի՝ թռչնի թռիչքի բարձրությունից արված տեսանյութը:

Նշենք, որ օգոստոսի 24-ին նշվում է Ուկրաինայի անկախության օրը:

Հայտնի է, որ շքերթին մասնակցել է 4.500 ուկրաինացի զինվորական, որոնցից մոտ 1000-ը՝ Դոնբասի զինված հակամարտության մասնակիցներ:

Նշվում է, որ 200 զինվորական պետական պարգևի է արժանացել ցուցաբերած խիզախության համար:

Շքերթին հետևելու համար հատուկ Կիև էին ժամանել տարբեր երկրների պաշտպանության նախարարներ՝ այդ թվում ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Ջեյմս Մեթիսը:

Կիևի գլխավոր հրապարակով ուկրաինացի զինվորականների հետ միասին քայլել են նաև Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Էստոնիայի, Ռումինիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի և ԱՄՆ-ի ԶՈՒ ստորաբաժանումները: Ներկա են գտնվել նաև զինվորականներ Վրաստանից ու Մոլդովայից: