Ամուսնության հուզիչ առաջարկ՝ նորաթուխ մայրիկին (տեսանյութ)

23:12 • 25.08.17

Daily Mail-ը ամուսնության հուզիչ առաջարկի տեսանյութ է հրապարակել, որի գլխավոր հերոսուհին նորաթուխ մայրիկն է:

Նոր ծննդաբերած կնոջը, որի անունն Ալիսա է, բուժքույրը փոքրիկի հետ միասին նաև մի բացիկ է հանձնում, որի վրա պատկերված են նորածին աղջնակի ոտնահետքերը: Իսկ բացիկում գրված է հետևյալը.

«Ողջույն մայրիկ, ուրախ եմ, որ վերջապես այստեղ եմ, բայց նախևառաջ մի բան եմ ուզում ասել: Ամիսներ առաջ, երբ դու քնած էիր, հայրիկը խոսում էր ինձ հետ և ինձ ասել էր քեզ մի բան հաղորդել, բայց ես մոռացել էի: Թույլ կտամ, որ հայրիկն ասի, շնորհավորում եմ մայրիկ»:

Երբ նորաթուխ մայրիկը վերջացրեց բացիկը կարդալը, փոքրիկի հայրը ծնկի իջավ և մատանին ձեռքին ամուսնության առաջարկ արեց: