Պուտինին «պատվավոր քաղաքացու» կոչում կշնորհվի

21:38 • 25.08.17

Հունգարիայի Դեբրեցեն քաղաքի համալսարանը մտադիր է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին շնորհել «պատվավոր քաղաքացի» կոչումը:

Ինչպես հաղորդում է Euromag-ը, բուհի հայտարարության մեջ ասվում է, որ ՌԴ նախագահն այդ կոչմանը կարժանանա «ի նշան այն կարևոր դերակատարության, որը Ռուսաստանն ու Հունգարիան հատկացնում են Դեբրեցենի համալսարանին «Պակշ» ԱԷԿ-ի արդիականացման գործում»:

Այս ուսումնական հաստատությունում մասնագետներ կպատրաստեն ատոմակայանի նոր բաժիններում աշխատելու համար, որոնց կառուցման ծրագիրը կիրականացնեն Մոսկվան ու Բուդապեշտը:

Տիտղոսի շնորհումը տեղի կունենա Բուդապեշտի խորհրդարանի շենքում:

Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի էր դարձել, որ Պուտինը ներկա է գտնվելու Հունգարիայում անցկացվելիք ձյուդոյի աշխարհի առաջնության բացմանը: