Նեթանյահուն պատմել է Պուտինի հազվագյուտ նվերի մասին (տեսանյութ)
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Սոչիում կայացած հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն հատված է նվիրել Թանահի՝ աշխարհում առաջին հրատարակությունից՝ խոշորագույն միջնադարյան ռաբբիի մեկնաբանություններով:
«Նախագահ Պուտինն այս շաբաթ հուզիչ իր է նվիրել ինձ՝ հատված Թանահի՝ աշխարհում առաջին գրքից, որը հրատարակվել է Ռաշիի մեկնաբանություններով: Այս նվերը ես կփոխանցեմ Ազգային գրադարանին», - Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ գրել է Նեթանյահուն:
Գրառմանը կից Նեթանյահուն տեսանյութ է հրապարակել, որում պատկերվում է նվերի հանձնումն ու շնորհակալություն է հայտնել բարեկամության և երկու երկրի միջև կարևոր համագործակցության համար:
Հիշեցնենք, որ մարտին Պուտինը Նեթանյահուին 500-ամյա տոսկաներեն գիրք է նվիրել:










