ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին տեղափոխող ավտոշարասյան մեքենաներից մեկը վթարի է ենթարկվել Լեհաստանում (տեսանյութ)

09:38 • 25.08.17

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգին տեղափոխող ավտոշարասյան մեքենաներից մեկը վթարի է ենթարկվել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում, այս մասին գրում է lenta.ru-ն: 

Պաշտոնյան գտնվել է Լեհաստանի կառավարության անվտանգության ապահովման բյուրոյի ավտոշարասյան մեքենաներից մեկում: Շարասյունն ուղեկցող ոստիկանական մեքենաներից մեկին բախվել է մեկ այլ մեքենա, ինչից հետո այն դուրս է թռել մայթ ու վրաերթի ենթարկել մեկ հետիոտնի:

Կառավարական մեքենաներից ոչ մեկը չի տուժել, սակայն վթարի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 4 մարդ՝ երկու ոստիկան, հետիոտնն ու վթարի ենթարկված մյուս մեքենայի վարորդը:

Նշենք, որ Սթոլթենբերգը Լեհաստանում է գտնվում երկօրյա այցով:

 

Ներկայացնում ենք НТВ-ի տեսանյութը.