Սիցիլիայում 6000-ամյա հնության գինի են հայտնաբերել

23:17 • 25.08.17

Աշխարհի հնագույն գինու մնացորդները, որը 6000-ամյա պատմություն ունի, հայտնաբերվել են Սիցիլիայի Ագրիջենտո քաղաքի մոտակայքում գտնվող քարանձավում:

Ինչպես ներկայացնում է Life.ru-ն՝ վկայակոչելով իտալական թերթը, գինին հայտնաբերվել է մեծ անոթում: Բացահայտումն արել է գիտնականների միջազգային խումբը՝ հնագետ Դևիդ Թանազիի (Ֆլորիդայի համալսարան) գլխավորությամբ:

Հայտնագործությունը գիտնականներին թույլ է տալիս ենթադրել, որ գինին Ապենինյան թերակղզում տարածված է եղել դեռևս պղնձի-քարի դարաշրջանում, և ոչ թե բրոնզե, ինչպես նախկինում կարծում էին: