Մարսելում տղամարդը դանակով հարձակվել է անցորդների վրա, կա 3 տուժած

18:33 • 26.08.17

Մարսելում տղամարդը դանակով հարձակվել է անցորդների վրա, այս մասին հայտնում է Provence-ը:

Ֆրանսիական Մարսել քաղաքում տեղի ունեցած հարձակման հետևանքով տուժածների նախնական թիվը 3-ն է:

Ներկա պահին տեղի իրավապահ մարմինները դեպքը չեն որակում որպես ահաբեկչությունը: Անցորդների վրա հարձակում գործած տղամարդը ձերբակալված է, նրան տեղափոխել են հոգեբուժական կլինիկա:

Հայտնի է, որ նա 35 տարեկան է և ծնունդով Փարիզից է: