Եմենի ափերի մոտ ամերիկյան ուղղաթիռ է կործանվել

10:05 • 26.08.17

Եմենի ափերի մոտ ուրբաթ Միացյալ Նահանգների զինված ուժերի ուղղաթիռ է կործանվել, հայտնում է reuters.com-ը՝ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությանը հղումով։


«Ամերիկյան Black Hawk ուղղաթիռը կործանվել է ուսումնամարզական թռիչքի ժամանակ՝ Եմենի հարավային ափերից մոտ 36 կմ հեռավորության վրա»,- ասվում է հաղորդագրությունում։


Ուղղաթիռում գտնվող 5 զինծառայողներին փրկել են, մեկի որոնումները շարունակվում են։


Փաստի առթիվ կանցկացվի հետաքննություն։


ԱՄՆ ԶՈՒ-ն վերջին տարիներին պարբերաբար Եմենում գործողություններ է անցկացնում «Ալ Քաիդա» խմբավորման դեմ։