Համացանցում են հայտնվել ամերիկյան Տեխաս նահանգին պատուհասած «Հարվի» հզոր փոթորկի կադրերը (տեսանյութեր)

10:29 • 26.08.17

Համացանցում հայտնվել են ամերիկյան Տեխաս նահանգին պատուհասած «Հարվի» հզոր փոթորկի կադրերը, հայտնում է ABC News-ը՝ իր թվիթերյան էջում հրապարակելով տեսանյութեր։ 


Սպասվում է, որ եղանակային անբարենպաստ պայմանները նահանգում կտևեն մի քանի օր։ Այս շրջանում ավիաընկերությունները չեղարկում են չվերթները, մի շարք հաստատություններ փակ կլինեն։ Բնակիչները պաշարներ են կուտակում, ոմանք լքում են իրենց տները։


Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը տարերային աղետի ռեժիմ է սահմանել Տեխասում՝ նահանգին պատուհասած չորրորդ կատեգորիայի ուժգնության «Հարվի» փոթորկի պատճառով։ Այդ մասին նախագահը գրել է Twitter-ի իր էջում։


Ավելի ուշ Սպիտակ տան կայքում նախագահին հասցեագրված Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թոմ Բոսերտի հաղորդագրությունն է հայտնվել։ Դրանում նշվում է, որ ենթադրվում է՝ «Հարվին» կդառնա վերջին տասը տարում ԱՄՆ խոշորագույն փոթորիկը։ Հիդրոօդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ ցիկլոնը կարող է ջրհեղեղներ առաջացնել նահանգում։