Լոնդոնի ոստիկանությունը պարզում է Բուքինգհեմյան պալատի մոտ հարձակման հանգամանքները
Լոնդոնի ոստիկանության հակաահաբեկչական վարչությունը հետաքննություն է սկսել Բուքինգհեմյան պալատի մոտ հարձակման առնչությամբ, այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Ոստիկանության տվյալների համաձայն՝ օգոստոսի 25-ի երեկոյան 26-ամյա մի տղամարդ կանգնեցրել է իր մեքենան պալատի մոտ արգելված գոտում։ Ոստիկանները նրա մեքենայի սրահում զենք են նկատել և ուղղվել են վարորդին ձերբակալելու։
Ձերբակալության ժամանակ տղամարդը դիմադրություն է ցույց տվել, ինչի հետևանքով երկու ոստիկան ձեռքերի շրջանում վնասվածքներ են ստացել։
Ներկայում չարագործը գտնվում է կալանքի տակ։ Նա հարցաքննվում է։










