Ղրղզստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը երկրի վարչապետ է նշանակվել

10:55 • 26.08.17

Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը շաբաթ ստորագրել է երկրի վարչապետ և նախարարների կաբինետ նշանակելու վերաբերյալ հրամանագրերը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։


Նախօրեին երկրի խորհրդարանը հավանության էր արժանացրել վարչապետի և նախարարների կաբինետի անդամների թեկնածությունները։


Ըստ այդմ՝ հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Սափար Իսակովը նշանակվել է երկրի վարչապետ։


Սոորոնբայ Ժեենբեկովի գլխավորած կառավարությունը լիազորությունները վայր էր դրել՝ սպասվող նախագահական ընտրություններին վարչապետի մասնակցության պատճառով։ Կառավարության նոր կազմում իրենց պաշտոնները պահպանել են բոլոր առանցքային նախարարները։