Թրամփն արգելել է տրանսգենդերներին ծառայել ԱՄՆ բանակում
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես վերադարձրել է ամերիկյան բանակում տրանսգենդերների ծառայելու արգելքը, որը չեղարկվել էր իր նախորդի՝ Բարաք Օբամայի կողմից։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, հայտնում է edition.cnn.com-ը։
«Ես հանձնարարում եմ պաշտպանության և ներքին անվտանգության նախարարներին վերադառնալ մինչ 2016 թվականի հունիս տարված քաղաքականությանը, որը վերաբերում է տրանսգենդերների զինվորական ծառայությանը»,- ասվում է փաստաթղթում։
Թրամփը մտավախություն ունի, որ Օբամայի կողմից չեղարկված արգելքը կարող է նվազեցնել բանակի արդյունավետությունը, հանգեցնել լրացուցիչ ծախսերի։
Բացի այդ, նախարարություններին արգելվում է գումարներ ծախսել զինծառայողների սեռափոխման վիրահատությունների համար։
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին նախագահն իր Twitter-ի էջում գրել էր, որ «Զինված ուժերը չպետք է մեծ գումարներ ծախսի տրանսգենդերների բուժծառայությունների վրա»։










