Թուրքիայում զբոսանավ է այրվել. կա 2 վիրավոր (տեսանյութ)
11:15 • 26.08.17
Թուրքական Մուղլա նահանգում զբոսանավ է այրվել, գրում է թուրքական haber3.com-ը։
Հաղորդագրությունների համաձայն՝ զբոսանավի վրա հրդեհի հետևանքով վիրավորվել է 2 մարդ։ Նշվում է, որ նրանք Թուրքիայի քաղաքացիներ են։ Վիրավորները տեղափոխվել են մոտակա հիվանդանոց։
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ հրդեհը բռնկվել է շարժիչի պայթելու հետևանքով։
Placeholder










