Էրդողանը կայցելի Ադրբեջան ՄԱԿ-ի ԳԱ նիստին մասնակցելուց հետո

13:26 • 06.09.17

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին մասնակցելուց հետո կմեկնի Ադրբեջան, այս մասին գրում է թուրքական «Աքշամ» պարբերականը՝ հղում անելով Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էրդողանն իր այցելությունը պլանավորում է իրականացնել սեպտեմբերի 10-11-ը, սակայն հետաձգել է այն: Այցի չեղարկման պատճառների մասին չի հաղորդվել։