Այս պահին մեր օրակարգում նման հարց չկա, բայց 2018–ի մասին ոչինչ չեմ կարող ասել. Շարմազանովը՝ «Ծառուկյան» դաշինքի հետ կոալիցիայի մասին

23:25 • 14.09.17

Քաղաքականության մեջ ոչինչ չի կարելի բացառել: Այսօր ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը։

«Տրամաբանական հայտարարություն է, քաղաքականությունը հնարավորինի արվեստ է։ Այսօր մեր օրակարգում, կարծում եմ «Ծառուկյան» դաշինքում ևս կոալիցիա կազմելու հարց չկա։ Ո՛չ մենք ենք նման հարց քննարկել, ո՛չ ՀՅԴ-ն, ո՛չ «Ծառուկյան» դաշինքը։ Ապագայում, մեկ տարի հետո թե ինչ կլինի, ես միշտ կոչ եմ արել ժամանակավրեպ գնահատականներ չհնչեցնել։ Եթե 2018 թվականին նման հարց լինի, ես նիստից հետո կհնչեցնեմ»,- շեշտեց Շարմազանովը:

ՀՀԿ խոսնակն անդրադարձավ նաև Վերնիսաժի հարևանությամբ տեղի ունեցած կրակոցներին և շեշտեց, թե ՀՀԿ-ի համար մտահոգիչ է ցանկացած նման իրողություն: Սակայն նա որևէ գնահատական չտվեց՝ հորդորելով սպասել իրավապահների քննությանը:

 

 

ՀեղինակԱնի Օհանյան