Չինաստանում զբոսաշրջիկներն անտեսել են նախազգուշացումը և ընկել կամրջից (լուսանկարներ, տեսանյութ)

14:58 • 14.09.17

Չինաստանում զբոսաշրջիկների խումբը կախված է մնացել կամրջից, երբ կառույցն անսպասելիորեն պոկվել է: Միջադեպի հետևանքով 15 մարդ վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց:

The Daily Mail-ի հաղորդմամբ՝ զբոսաշրջիկներն անտեսել են նախազգուշացումն այն մասին, որ փայտե անցումով չի կարելի քայլել, և, որպես հետևանք, ոմանք ընկել են գետը:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Կենտրոնական Չինաստանի Հուբեյ նահանգում: Կամուրջը փակ է եղել այցելուների համար, և դրա մոտ տեղադրված է եղել «Մուտք չգործել» գրությամբ նախազգուշացնող նշան: