Ռուս ձկնորսները Պրիմորսկում երկու բերան ունեցող արտասովոր ձուկ են որսացել (լուսանկար, տեսանյութ)

20:03 • 14.09.17

Ռուսաստանում ձկնորսները մուտացիայի ենթարկված ձուկ են որսացել, որը երկու բերան ուներ:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, սարսռազդու տեսքով որսի երկրորդ բերանը պարանոցի տեղում էր գտնվում: Այն նաև տարօրինակ կեռ տեսքով պոչ ուներ:

Ձկնորսներն արտասովոր ծովային կենդանուն որսացել են երկրի հարավարևելյան ափերին գտնվող Պրիմորսկի շրջանում:

Ձկան ստորին հատվածը լի էր թափանցիկ հեղուկով, որն ըստ ձկնորսների՝ կարող էր ձկնկիթը լինել, թեև նրանք պատկերացում չունեն, թե ինչ տեսակի ձուկ են բռնել: