Հայաստանը՝ գարեջրագործության հնագույն օրրաններից մեկը. Սմիթսոնյան ինստիտուտի անդրադարձը

21:41 • 14.09.17

1984-ին ամերիկահայ գարեջրագործ Չարլի Փափազյանը հեղինակել է «Տնային գարեջրագործության լիակատար հաճույքը» (The Complete Joy of Homebrewing) գիրքը, որը ոգեշնչման աղբյուր է դարձել ԱՄՆ-ում գործող տնային արտադրողների համար ՝ հանգեցնելով տնային գարեջրագործության ոլորտի հեղափոխությանը։

Այս մասին ասվում է Սմիթսոնյան ինստիտուտի կայքի՝ Հայաստանին նվիրված բաժնում: Հոդվածն անդրադարձ է կատարում գարեջրի ստեղծման պատմությանը՝ նշելով, որ առաջին գրավոր արձանագրությունը գարեջրի մասին, որը հանդիպում է մ.թ.ա. 4-րդ դարում, հույն պատմիչ և զորավար Քսենոփոնի օրագիրն է, որում խոսվում է Հայաստանում պատրաստվող ըմպելիքի մասին:

«Իհարկե Քսենոփոնից հետո ավելի քան 2000 տարվա ընթացքում շատ բան է փոխվել, և տարածաշրջանում ավելի շատ կենտրոնացած են գինեգործությամբ, որը շատ ավելի լավ է վավերագրված»,- ասվում է հոդվածում:

Հոդվածագիրն անդրադարձել է նաև «Զանգա» գարեջրատանը, որը գտնվել է Հրազդան գետի ափին: «Այն 1892-ին հիմնադրվել է հաջողակ գործարանատիրոջ որդի Հարություն Ավետյանցը: «Զանգան» միայն մեկ տեսակի գարեջուր է արտադրել՝ ավանդական գերմանական Bock: Որոշ ժամանակ բիզնեսը հաջող է զարգացել, բրենդը որոշակի միջազգային հաջողություններ է գրանցել Ռուսական կայսրությունում և Եվրոպայում, անգամ մրցանակների է արժանացել Նեապոլում ու Միլանում», - ընդգծում է հոդվածագիրը: