Բրազիլիայի Գլխավոր դատախազը նոր մեղադրանքներ է առաջադրել երկրի նախագահ Տեմերի դեմ

05:52 • 15.09.17

Բրազիլիայի Գլխավոր դատախազ Ռոդրիգու Ժանոն նոր խնդրագիր է ուղարկել Գերագույն դաշնային դատարանին՝ երկրի նախագահ Միշել Տեմերի դեմ մեղադրանքներով: Այս մասին ասվում է Գլխավոր դատախազության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ:

 
Այս անգամ պետության գլուխը մեղադրվում է քրեական համայնքի կազմակերպման և արդարադատությանը խոչընդոտելու մեջ: Մեղադրանքներ են առաջադրվել նաև խորհրդարանի նախկին խոսնակ Էդուարդո Կունյայի, Քաղաքացիական գրասենյակի ղեկավար Էլիզեո Պադիլյայի, նախկին զբոսաշրջության նախարար Էնրիկե Էդուարդո Ալվեսի և Բրազիլիայի Դեմոկրատական շարժման իշխող կուսակցության այլ անդամների դեմ:

Բրազիլիայի օրենսդրության համաձայն՝ պետության ղեկավարը քրեական հետապնդումից մասնակիորեն անձեռնմխելիություն ունի: Հետևաբար, դրա դեմ մեղադրանք ներկայացնելու որոշումը կարող է ընդունվել միայն Գերագույն դաշնային դատարանի կողմից: