ԱՄՆ-ի օդանավակայաններից մեկում ինքնաթիռը բախվել է քարշակի (տեսանյութ)

13:51 • 15.09.17

ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի Շառլոտ-Դուգլասի օդանավակայանում ինքնաթիռը բախվել է քարշակի: Այս մասին հայտնում է Airlive պորտալը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել, երբ Արևմտյան Վիրջինիայից ժամանած ինքնաթիռը շարժվելիս է եղել կայանատեղի ուղղությամբ:

Նշվում է, որ վթարի հետևանքով վնասվածքներ է ստացել քարշակի վարորդը. նա տեղափոխվել է հիվանդանոց: Վթարի պահին ինքնաթիռում եղել է 34 մարդ՝ 31 ուղևոր և անձնակազմի 3 անդամ: Նրանցից ոչ ոք չի տուժել: