Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է մոտ 150 հա խոտածածկույթ

00:17 • 15.09.17

Սեպտեմբերի 14-ին, ժամը 14:01-ին ահազանգ է ստավել, որ Արագածոտնի մարզի Լեռնապար գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

 

Պարզվել է, որ հրդեհը գտնվում է Արագածոտնի մարզի Լեռնապար գյուղից մոտ 6 կմ հեռու՝ Շիրակի մարզի Ջրառատ գյուղի մոտակայքում:

 

Այրվել է մոտ 150 հա խոտածածկույթ:

 

Դեպքի վայրում հրդեհշիջման աշխատանքներին մասնակցել են նաև Ջրառատ գյուղից 15 հոգի: