Այս տարի Մեծ Բրիտանիայում կալանավորվել են ահաբեկչության կասկածանքով ռեկորդային թվով մարդիկ

03:50 • 15.09.17

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն այս տարի կալանավորել է ահաբեկչություն իրագործելու կամ կազմակերպելու մեջ կասկածվող ռեկորդային թվով՝ 379 հոգու, նշված է երկրի ՆԳՆ զեկույցում, ինչպես հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

2016 թվականի միևնույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 68 տոկոս։

Ձերբակալություններից տասներկուսը կատարվել են՝ կապված մարտի 22-ին Վեստմինստերի կամրջի վրա կատարված հարձակման հետ, քսանմեկը՝ հունիսի 3-ին Լոնդոնի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչության հետ։