Եթե Կատալոնիան անկախանա, մենք կհարգենք այդ ընտրությունը, սակայն հանրաքվեից անմիջապես հետո այն չի կարող դառնալ ԵՄ անդամ. Յունկեր
Եվրոպական միությունը սովորություն չունի խառնվելու անդամ-պետությունների ներքին բանավեճերին, հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը՝ պարզաբանելով Կատալոնիայի անկախացման շուրջ հանրաքվեի հանդեպ ԵՄ դիրքորոշումը:
«Եթե մեծամասնությունը կողմ լինի Կատալոնիայի անկախացմանը, ապա մենք կհարգենք այդ ընտրությունը, սակայն հանրաքվեից անմիջապես հետո Կատալոնիան չի կարող դառնալ ԵՄ անդամ։ Այն պարտավոր է անցնել ողջ գործընթացը, որը հարկավոր է անդամակցության համար, ինչպես և բոլոր մյուս երկրները, որոնք անդամակցել են կառույցին 2004 թվականից հետո»,- ասել է Յունկերը:
Հիշեցնենք, որ Կատալոնիայի անկախացման շուրջ հանրաքվեն նախանշված է այս տարվա հոկտեմբերի 1-ին:










