Եվրախորհրդարանի նախագահը Լոնդոնի ահաբեկչությունից հետո կոչ է արել համախմբվել ահաբեկչության դեմ պայքարում

14:42 • 15.09.17

Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանին Լոնդոնի մետրոյում այսօր տեղի ունեցած ահաբեկչությունից հետո հանդես է եկել հայտարարությամբ ու կոչ արել համախմբվել ահաբեկչության դեմ պայքարում:

«Իմ մտքերն այն մարդկանց հետ են, ովքեր տուժել են Լոնդոնում վախկոտ պայթյունից: Ահաբեկչությունը սահմաններ չունի, և այն կհաղթահարվի համատեղ ջանքերի շնորհիվ», - գրել է Տայանին Twitter-ի իր պաշտոնական էջում: 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Լոնդոնի մետրոյում պայթյուն է տեղի ունեցել, որոշ ուղևորներ դեմքի շրջանում այրվածքներ են ստացել։ 

Լոնդոնի «Փարսոնս Գրին» մետրոկայարանում տեղի ունեցած պայթյունից հետո ուղևորների մի մասն էլ տուժել է սկսված հրմշտոցի հետևանքով: