Շրի Լանկայում կոկորդիլոսը հոշոտել է բրիտանացի լրագրողին

15:47 • 15.09.17

Բրիտանացի լրագրող Փոլ ՄքՔլինը, որն աշխատում էր The Financial Times պարբերականում, Շրի Լանկայում կոկորդիլոսի զոհ է դարձել: Այս մասին հայտնում է New York Post-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Օքսֆորդի համալսարանի շրջանավարտն արձակուրդում է եղել ընկերների հետ: Նա գնացել է մոտակա ծովալճակի մոտ՝ լվացվելու:

Նախնական տվյալների համաձայն՝ կենդանին ջուրն է գցել 25-ամյա տղամարդուն, երբ վերջինս ջրի մեջ է մտցրել ձեռքերը:

Ականատեսների համաձայն՝ իրենք տեսել են, թե ինչպես է երկկենցաղը ջուրը գցել «ձեռքերը և ոտքերը թափահարող տղամարդուն»:

Նշվում է, որ լրագրողն անհետացել է սերֆինգիստների սիրած լողափերից մեկի մոտակայքում գտնվող Էլեֆանտ Ռոկ ծովալճակում:

«Սա Շրի Լանկայում կոկորդիլոսի հարձակման առաջին դեպքն է, որին ականատես եմ եղել», - ասել է ականատեսներից մեկը:

Այժմ փրկարարները որոնում են տղամարդու մարմինը: