ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի և Ուկրաինայի 11 ֆիզիկական և իրավաբանական անձանց հանդեպ

02:38 • 15.09.17

ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը՝ նախագահ Թրամփի ստորագրությամբ, պատժամիջոցներ է սահմանել Իրանի և Ուկրաինայի տասնմեկ ֆիզիկական ու իրավաբանական անձանց հանդեպ՝ վնասաբեր կիբերգործունեության հետ կապեր ունենալու մեղադրանքով:

«Մենք կշարունակենք կոշտ քայլեր ձեռնարկել Իրանի սադրանքների դեմ՝ այդ թվում ծայրահեղականներին, ահաբեկիչներին, Սիրիայում բռնության արշավին և տարաբնույթ կիբերհարձակումներին աջակցելու համար»,- հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվ Մնուչինը։

ԱՄՆ Սև ցուցակում հայտնված բոլոր անձանց ակտիվներն ու սեփականությունը սառեցվելու է, իսկ Նահանգների քաղաքացիներին արգելվելու է նրանց հետ որևիցե գործարք ստորագրել: