Լոնդոնի «Փարսոնս Գրին» մետրոկայարանում տեղի ունեցած միջադեպն ահաբեկչություն էր. ոստիկանություն
Լոնդոնի ոստիկանությունը հայտարարել է, որ Միացյալ Թագավորության մայրաքաղաքի «Փարսոնս Գրին» մետրոկայարանում տեղի ունեցած միջադեպն ահաբեկչություն էր: Ոստիկանության հայտարարությունում նշվում է նաև, որ ահաբեկչության հետևանքով կան վիրավորներ, հայտնում է The Guardian-ը:
Կայարանը մնում է շրջափակված, և մարդկանց խորհուրդ է տրվում խուսափել այդ տարածքից:
Ոստիկանությունը նաև խնդրել է քաղաքացիներին զգոն լինել և կասկածելի որևէ բան տեսնելիս անմիջապես կապվել ոստիկանության հետ:
Դաունինգ Սթրիթն, իր հերթին, հայտարարել է, որ միջադեպի առնչությամբ հրավիրվել է կառավարության «Կոբրա» արտակարգ կոմիտեի հանդիպում, որը գլխավորելու է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը:










