«Հարվի» փոթորկի հետևանքով զոհերի թիվը Տեխասում հասել է 80-ի

07:06 • 15.09.17

ԱՄՆ Տեխաս նահանգում 80-ից ավել մարդ է զոհվել «Հարվի» փոթորկի հետևանքով, որը մոլեգնել էր 3 շաբաթ առաջ և աղետալի ջրհեղեղների պատճառ դարձել Հյուսթոն քաղաքում, գրում է Ինտերֆաքս լրատվական գործակալությունը:

 

Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթի խոսքերով՝ պաշտոնապես հաստատված է 82 մարդու զոհվելու փաստը, սակայն դեռևս պետք է հաստատվի, որ այդ մահվան դեպքերը հենց փոթորկի հետ են կապակցված։

 

Տեխասի հասարակական անվտանգության բաժինը հայտնել է, որ շուրջ 140 000 տուն է վնասվել կամ ընդհանրապես ավերվել տեղի ունեցածի հետևանքով։