Թուրքիայում ակնկալում են, որ ՌԴ-ն կչեղարկի լոլիկի ներմուծման արգելքը

03:11 • 15.09.17

Թուրքիայում հույս ունեն, որ մոտակա ամիսներին Ռուսաստանը կչեղարկի թուրքական լոլիկի ներմուծման արգելքը, հայտարարել է երկրի գյուղատնտեսության փոխնախարար Մեհմեթ Դանիշը, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

ՌԴ Գյուղնախից ավելի վաղ հայտնել էին, որ Ռուսաստանը կարող է թուրքական լոլիկի ներմուծումը թույլատրել դեկտեմբերից ոչ շուտ։


«Մեր լոլիկը ՌԴ արտահանելու հարցում առայժմ խոչընդոտում է Ռուսաստանի կառավարությունը։ Սակայն հուսով ենք, որ շուտով որոշ փոփոխություններ կարվեն և մեր լոլիկի ճանապարհը կբացվի»,- ասել է փոխնախարարը՝ ակնկալելով, որ դա օգուտ կբերի երկու պետությունների արտադրողներին ու արտահանողներին: