Ժիրինովսկին հայտարարել է Արարատ լեռը Հայաստանի կազմ վերադարձնելու պատրաստակամության մասին

12:52 • 15.09.17

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, որը ներկա է գտնվել «Ոսկե նուռ» հայկական ապրանքների ամենամյա տոնավաճառի բացմանը, պատրաստակամություն է հայտնել զբաղվել Հայաստանի կազմ Արարատ լեռան վերադարձի հարցով, գրում է «ՌուսԱրմԻնֆո»-ն:


«Կանեմ ամեն ինչ, որպեսզի մենք «Կուրսկի» կայարանում կարողանանք դիմավորել Երևան-Մոսկվա գնացքները: Որպեսզի և՛ Հայաստանում մոսկվացիները, և՛ մեզ մոտ հայերն իրենց զգան ինչպես տանը, և չառաջանա զգացողություն, որ մենք օտար ենք, առավելևս որ հայերն այդքան լավ ռուսերեն են խոսում»,- ասել է Վլադիմիր Ժիրինովսկին:


Նա նաև պատրաստակամություն է հայտնել անել ամեն բան, որպեսզի մեծացնի ռուսական շուկա հայկական ապրանքների արտահանման ծավալները: