Կաշառքի գործով փաստաբան է կալանավորվել
Փաստաբան Գայանե Գալոյանը կալանավորվել է: Այս մասին տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:
Գայանե Գալոյանը կալանավորվել է ՀՔԾ-ում կաշառքի փաստով քրեական գործի շրջանակներում: Tert.am-ի տեղեկություններով նրան մեղադրանք է առաջադրվել կաշառքի մասով:
Հիշեցնենք, որ Գայանե Գալոյանը դատարանում պաշտպանում էր քրեական հեղինակություն համարվող կայարանցի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության համար մեղադրվող Իսրայել Սարգսյանի շահերը և այլ գործերով պաշտպան է:










