Բելառուսի բնակիչը հատել է Լիտվայի սահմանը՝ սունկ հավաքելու համար
Բելառուսում սահմանապահները ստուգումներ են իրականացնում երկրի քաղաքացու կողմից Լիտվայի սահմանի անօրինական հատման գործով:
Ինչպես տեղեկացնում է Life.ru-ն, մեջբերելով Բելառուսի պետական սահմանային հանձնաժողովի հաղորդագրությունը, տղամարդը սահմանը խախտել է 2.5 մետրով՝ անցնելով հարևան երկրի տարածք սունկ հավաքելու համար:
Լիտվացի լրագրողները հաղորդել են, որ երկրի դատախազությունը պետական սահմանի պաշտպանության ծառայության հետ միասին նախաքննություն է սկսել սահմանի անօրինական հատման գործով: Լրագրողները մեղքը բարդում են բելառուսցի սահմանապահի վրա: Տղամարդը սահմանը հատել է Լիտվայի տարածքում առանձին աճած մեկ սունկը վերցնելու համար:
Բելառուսական սահմանապահ ծառայության ներկայացուցիչներն, իրենց հերթին, հայատարարել են, որ սահմանը հատող տղամարդը սահմանապահներից չէ, այլ հասարակ քաղաքացի է, որը կոմուֆլյաժային հանդերձանքով է եղել:










