«Բոլոր ռումբերի հայրը». Իրանը հայտարարել է նոր հզորագույն ռումբ ստեղծելու մասին
Իրանի պաշտպանական արդյունաբերությունը մոտ 10 տոննա կշռող ռումբ է ստեղծել: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահակների կուրպուսի ռազմատիեզերական զորքերի և ռազմաօդային ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն՝ նորագույն արտադրանքն անվանելով «բոլոր ռումբերի հայր»:
Զինհրամանատարի խոսքով՝ զինամթերքը, որը մեծ կործանարար ազդեցություն ունի, կարելի է նետել «Իլյուշին» տեսակի ինքնաթիռներից: Իրանը երեք նմանատիպ ինքնաթիռ ունի:
Այս մասին հայտնելով՝ Հաջիզադեն է այսպես է բնութագրել այն. «Եթե ԱՄՆ-ում «բոլոր մայրերի ռումբ» կա, ապա Իրանում էլ կա «բոլոր ռումբերի հայր»»:










